Սևանա լճի մակարդակը վերջին մեկ ամսում բարձրացել է 18 սանտիմետրով
Advertisement 1000 x 90

Սևանա լճի մակարդակը վերջին մեկ ամսում բարձրացել է 18 սանտիմետրով

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ նաև մայիսի առաջին օրերի ընթացքում, որին նպաստում են ինչպես ձնհալը, վարարումները, այնպես էլ՝ առատ տեղումները: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2017 թվականի մայիսի 2-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 71 սանտիմետր բարձրության վրա, ինչը 25 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրվա նիշից:

Նույն աղբյուրի տվյալներով՝ 2017 թվականի  ապրիլի 3-ից մինչև մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Սևանը բարձրացել է 18 սանտիմետրով: Նույն ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է հոսել 27 միլիոն 259 հազար խորանարդ մետր ջուր: Սևան թափվող գետերում դիտվում է փոփոխական ռեժիմ՝ ջրի ելքերի աստիճանաբար ավելացմամբ: Լուսանկարը՝ Լուսին Դավթյանի: