Հեռուստալրագրող Արտակ Ալեքսանյանի Facebook-յան գրառումը.
«Ամերիկյան երեկոյան շոուների ամենահայտնի հաղորդավարներից մեկը` Ջիմմի Քիմելի խոսքը, որտեղ նա պատմում է իր որդու ծնունդի մասին, թե ինչպես ժամեր անց նրա մոտ հայտնաբերվել է սրտի արատ, և թե ինչպես են վիրահատել մի քանի օրական երեխային: Շատ հուզիչ է, ի դեպ, Youtube-ում, #1 trending-ն է: Սրտի արատը, երեխայի ծնունդից հետո հայտնաբերել է բուժքույրը, որի անունը Նունուշ է:
Ջիմի Քիմելի երեխային իսկապես փրկել է հայ բուժքույր Նունուշ Շաքարյանը: Ի դեպ, հենց վիդեոյում Քիմելը կատակում է, որ եթե աղջիկ ծնվեր, ապա անունը կդնեին Նունուշ»: