2017 թվականի մարտին Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 13833 գործարք, որոնց քանակը 2017 թվականի փետրվար ամսվա համեմատ աճել է 13.0 %-ով:
2017 թվականի մարտին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 3979 օտարման գործարքի 71.9 %-ը կազմել է առուվաճառքը, 27.8 %-ը` նվիրատվությունը և 0.3 %-ը` փոխանակությունը: Անշարժ գույքի օտարման գործարքի քանակի 38.9 %-ն արձանագրվել է Երևան քաղաքում, իսկ օտարված անշարժ գույքի 39.0 %-ը հանդիսանում են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները:
2017 թվականի մարտին Երևան քաղաքում անշարժ գույքի առուվաճառքի գործարքների 66.4 %-ն արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ: Երևան քաղաքում 2017 թվականի մարտին, 2017 թվականի փետրվարի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակն աճել է 39.6 %-ով, իսկ 2016 թվականի մարտի համեմատ՝ 22.8 %-ով:
2017 թվականի մարտին Երևան քաղաքի վարչական շրջաններում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքների (պայմանագրային) գների և առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձևավորվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների հետևյալ շուկայական միջինացված գները` 1 քմ մակերեսի հաշվարկով.
2017 թվականի մարտին Երևան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1 մ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները 2017 թվականի փետրվարի համեմատ՝ նվազել է 1.4%-ով:
2017 թվականի մարտին մարզերում վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 345 բնակարան, որոնց քանակը 2017 թվականի փետրվարի համեմատ աճել է 12.4 %-ով, իսկ 2016 թվականի մարտի համեմատ՝ 0.9 %-ով:
2017 թվականի մարտին հանրապետության քաղաքներում, բացառությամբ Երևանը, վաճառված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքների (պայմանագրային) գների և առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձևավորվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների հետևյալ շուկայական միջինացված գները` 1 մ2 մակերեսի հաշվարկով: