Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմում Մարալի դերը մարմնավորել է հայազգի դերասանուհի Անժելա Սարաֆյանը։ Վերջերս դերասանուհին Ինստագրամի իր էջում նկարահանումներից լուսանկար է հրապարակել ու անսպասելի հայտարարություն արել։
«Փոքրիկ անհայտ փաստ․ ամուսնության դրվագում խաղում էր իրական քահանա, որ Հայաստանից ժամանել էր Իսպանիա։ Նա Էջմիածնում է ձեռնադրվել, որը հայկական հնագույն քաղաք է՝ լի գեղեցիկ եկեղեցիներով։ Նկարահանումների ժամանակ նա, իրոք, ամուսնացրել է մեզ՝ կարդալով բոլոր աղոթքներն ու հետևելով բոլոր ավանդույթներին։ Այդ աղոթքները 1915 թվականին էլ էին կարդում, դրանք պահպանվել են մինչև մեր օրերը։ Նկարահանման վերջում քահանան ասաց, որ ստիպված է բաժանել մեզ, քանի որ Աստծո առաջ մենք, իրոք, ամուսնացած ենք»,- լուսանկարը մեկնաբանել է Անժելան։