«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի 36 մասնակից երկրների պատվիրակություններն արդեն ժամանել են Կիև, ինչի մասին մայիսի 3-ին հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ Վյաչեսլավ Կիրիլենկոնը:
«Եվրատեսիլ» երգի մրցույթի պաշտոնական բացումը կկայանա մայիսի 7-ին Կիևում: Դրա եզրափակիչը պլանավորված է մայիսի 13-ին: Կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 9-ին և 11-ին: Մրցույթին կմասնակցի 42 երկիր:
«36 մասնակից երկրների պատվիրակություններ արդեն ժամանել են «Եվրատեսիլ-2017»-ին, 27 կոնկուրսանտներ արդեն լիամասշտաբ փորձեր են անցկացրել գլխավոր բեմի վրա»,- գրել է Կիրիլենկոն Facebook-ի իր էջում:
Նախօրյակին Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայությունը հայտնել էր, որ «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի գրեթե 400 մասնակիցներ և թիմերի անդամներ արդեն ժամանել են երկիր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: