«ՏուրՍտատ» վերլուծական գործակալությունը ներառել է Երևանը ԱՊՀ այն քաղաքների ցանկում, որոնք նախընտրում են ռուս զբոսաշրջիկները 2017-ի տոնական մայիսյան օրերին ուղևորությունների համար: Վարկանիշը կազմվել է հյուրանոցների առցանց ամրագրման տվյալների հիման վրա:
ԱՊՀ քաղաքների շարքում ռուս զբոսաշրջիկների նախընտրած 10 քաղաքներից են Մինսկը, Թբիլիսին, Ալմաթին, Բաքուն, Աստանան, Երևանը, Կիևը, Տաշքենդը, Բիշքեկը և Քիշնևը:
Ըստ վերլուծական գործակալության տվյալների, ռուս զբոսաշրջիկները Երևան են ժամանում միջինը 3 օրով և վճարում են հյուրանոցում բնակվելու համար օրական 3,1 հազար ռուբլի կամ մոտ 54 ԱՄՆ դոլար: