«Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կներկայանա 1-ին կիսաեզրափակչում
Advertisement 1000 x 90

«Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կներկայանա 1-ին կիսաեզրափակչում

Կիևում կայանալիք «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում իր «Fly with me» երգով: Ընդհանուր առմամբ, «Եվրատեսիլ-2017»-ին կմասնակցի 43 պետություն, որի հաղթողը կորոշվի մայիսի 13-ին կայանալիք եզրափակիչ փուլում:

«Քանի որ այս տարվա մրցույթի կանոնները փոխվել են և մրցույթի մասնակիցները ձայների 50 տոկոսը ստանում են հանդիսատեսի քվեարկությունից, անկհայտ է, որ Հայաստանը ներկայացնող տաղանդավոր երգչուհու հաղթանակի համար շատ բան է կախված բոլորիցս:

Հետևաբար` դիմում ենք հատկապես Եվրոպայում ապրող մեր հայրենակիցներին և խնդրում հետևել մրցույթին և քվեարկել մեր երգչուհու օգտին»,- նշվում է «Առաջին ալիքի» լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ: