Greenpeaceի ակտիվիստները մայիսի 5-ի առավոտյան Փարիզի Էյֆելյան աշտարակի վրա ամրացրել են մեծ ցուցապաստառ Ֆրանսիայի ազգային նշանաբանով՝ «Ազատություն: Հավասարություն: Եղբայրություն» մակագրությամբ՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախօրեին բողոքելով «Ազգային ճակատ» կուսակցության դեմ:
«Ազատություն: Հավասարություն: Եղբայրություն: Ազգային ճակատին թույլ չենք տա սպառնալիքի տակ դնել մեր արժեքները», գրել են ակտիվիստներն իրադարձությունների վայրից լուսանկարի տակ Twitter ցանցում՝ կազմակերպության Ֆրանսիայի ստորաբաժանման օգտահաշվում:
Reuters գործակալության տեղեկատվությամբ՝ Ֆրանսիայի գլխավոր տեսարժան վայրերից մեկում վիթխարի դեղին պաստառի ամրացման ակցիային մասնակցել են Greenpeace-ի 12 ակտիվիստներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: