Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 668 589 մարդ, որը 28,3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:
2017 թվականի ապրիլ ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 183 108 մարդ՝ 38.9 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը:
2017 թվականի հունվար-ապրիլ ամիսներին` 2016 թվականի նույն ամիսների հետ համեմատած՝ «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորհոսքի 25.7 տոկոս աճ:
«Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականի առաջին չորս ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 7246 տոննա ապրանք, որը 82.8 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ամիսների ցուցանիշը:
2017 թվականի ապրիլ ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 5283 մարդ՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 745.3 տոկոսով:
«Շիրակ» օդանավակայանում 2017 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ուղևորահոսքը 334.5 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած:
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2017 թվականի հունվար-ապրիլ ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 21.2 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները: