Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում անվտանգությունն ապահովելու համար գործի կդրվեն 50 հազար ոստիկաններ: Այդ մասին հայտնել է BFMTV-ն:
Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրայի տվյալների համաձայն, մայրաքաղաքում հասարակական կարգի պահպանման համար կուղարկվեն իրավապահ մարմինների 12 հազար աշխատակիցներ: Նրանցից 5 հազարը հերթապահելու են հենց ընտրատեղամասերում դրանց աշխատանքի ժամերին, ինչպես նաև փակվելուց հետո՝ ձայների հաշվման ընթացքում:
Ինչպես նշում են հատուկ ծառայություններում, պարեկները կտեղաբաշխվեն այնպես, որ հնարավորություն ունենան մի քանի րոպեում միջադեպի վայր ժամանել Փարիզի ցանկացած կետում:
Բացի այդ, լրացուցիչ կարգախմբեր կուղարկվեն նախագահի թեկնածուների ընտրական շտաբների հսկողության համար:
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 7-ին: