Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հնգյակ լույս աշխարհ բերած Կարապետյան ընտանիքին կտրամադրի 4-սենյականոց բնակարան: Այս մասին հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի մամուլի խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը:
«Հայոց եկեղեցին միշտ իր ուշադրության կենտրոնում է պահում բազմազավակ ընտանիքների խնդիրները՝ ջանալով, հոգևոր խնամքից բացի, կարելվույն չափ նաև նյութապես սատարել նրանց։ Տեղեկանալով մեր ժողովրդին հինգ զավակներ պարգևած ընտանիքի բնակության պայմանների մասին՝ Հայոց Հայրապետի կողմից որոշում է կայացվել աջակցություն ցուցաբերել նրան և նպաստել փոքրիկների խաղաղ ու անվրդով մանկությանը»,- ասաց տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Հարցին՝ որտեղ է հատկացվելու բնակարանը, Վահրամ քահանա Մելիքյանը նշեց, որ այդ հարցը քննարկվում է Կարապետյան ընտանիքի հետ. «մանրամասնել այս պահին չենք կարող»: