Քլինթոնը պատրաստվում է ֆինանսավորել Թրամփի դիմադրության խմբերին
Advertisement 1000 x 90

Քլինթոնը պատրաստվում է ֆինանսավորել Թրամփի դիմադրության խմբերին

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը մտադիր է ստեղծել քաղաքական խումբ՝ պետության ղեկավար Դոնալդ Թրամփի նախաձեռնությունների հասարակական դիմադրության ֆինանսավորման համար: Այս մասին հաղորդել է CNN-ը՝ վկայակոչելով Քլինթոնի շրջապատի աղբյուրներ:

Հեռուստաալիքի՝ իրադրությանը ծանոթ զրուցակիցների խոսքով՝ քաղաքական գործիչն անձնախումբ է հավաքում իր նախկին խորհրդականներից և օգնականներից, որը կզբաղվի տարբեր կազմակերպությունների նվիրատվությունների և մուծումների որոնմամբ, որոնք հանդես են գալիս Թրամփի՝ պետության ղեկավար ընտրվելու դեմ:

Աղբյուրներից մեկը պարզաբանել է, որ Քլինթոնը տպավորվել է Թրամփի դեմ ելույթների թափից, և որոշել է օգնություն ցույց տալ նրանց: Նոր կառույցը կանվանվի «Միասին հառաջ»(Onward Together), ինչը համահունչ է «Միասին ավելի ուժեղ ենք» (Stronger Together) նախընտրական կարգախոսին:

 



Նման նյութեր