
Վերջին օրերի և հատկապես անցած գիշերվա ընթացքում Հայաստանում բջջային կապի բազմաթիվ բաժանորդներ զանգեր են ստացել +38765744399 հեռախոսահամարից: Շատերը չեն հասցրել պատասխանել զանգերին, քանի որ դրանք կարճ են տևել, շատերն էլ քնած են եղել:
Բոսնիա և Հերցոգովինայի կոդով տարօրինակ զանգերի վերաբերյալ Հայաստանի բջջային կապի օպերատորներն զգուշացնում են չպատասխանել և առավել ևս հետադարձ զանգ չկատարել տվյալ համարին՝ միջազգային զանգի տարիֆիկացումից խուսափելու համար: