Կանադայի Քվեբեկի նահանգի մի քանի քաղաքներում, այդ թվում՝ Մոնրեալում, արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել ռեկորդային հեղեղումների պատճառով: Ինչպես հայտնում են փրկարարները, նահանգում ավելի քան երկու հազար տներ են ջրով լցվել 130 քաղաքներում եւ ավաններում: Այն զինվորականների թիվը, որոնք տեղացի բնակիչներին օգնում են տարահանվելու, եռապատիկ մեծացվել է, տեղեկացնում է BBC-ին:
Ինչպես լրագրողներին ասել է Մոնրեալի քաղաքագլուխ Դենի Քոդեռը, արտակարգ դրության ռեժիմը քաղաքին անհրաժեշտ էր, որպեսզի հնարավորինս ավելի արագ կարգավորվեր ստեղծված իրադրությունը: Մասնավորապես, այն իշխանություններին թույլ է տալիս հարկադիր տարահանել Մոնրեալի առաձին շրջաններ:
Քվեբեկի նահանգի քաղաքների տարահանումն սկսվել է մայիսի 5-ին շուրջ 500 քառակուսի կիլոմետր տարածքում ռեկորդային հեղեղումների ֆոնին: Մայիսի 7-ին Մոնրեալի հյուսիսի թաղամասերից մեկում ճեղքվել են մի քանի ամբարտակներ, ինչից հետո քաղաքում արտակարգ դրություն է սահմանվել: