Մակրոնի «Հառաջ» շարժումը կարող է ձայների 26 տոկոսն ստանալ խորհրդարանական ընտրություններում. հարցում
Advertisement 1000 x 90

Մակրոնի «Հառաջ» շարժումը կարող է ձայների 26 տոկոսն ստանալ խորհրդարանական ընտրություններում. հարցում

 Էմանուել Մակրոնի «Հառաջ» շարժումը կարող է ընտրողների ձայների 26 տոկոսն ստանալ Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում, որը տեղի կունենա հունիսի 11-ին: Այդ մասին վկայում են Harris Interactive ընկերության կողմից անցկացված հարցման տվյալները, որոնք հրապարակվել են մայիսի 7-ին:

Նրա տվյալներով՝ «Հանրապետականներ» աջ կենտրոնամետ կուսակցությունը և «Ազգային ճակատը» կստանան ձայների 22-ական տոկոսը, իսկ «Ըմբոստ Ֆրանսիա» ձախ շարժման օգտին կքվեարկի ընտրողների 13 տոկոսը, Սոցիալիստական կուսակցությանը կաջակցի միայն 8 տոկոսը:

Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) ընտրությունները, որոնց արդյունքում կորոշվի նոր կառավարության կազմը, կկայանան երկու փուլով հունիսի 11-ին և 18-ին:

 



Նման նյութեր