Մակրոնը խիստ դիրք կբռնի Brexit-ի հարցում
Advertisement 1000 x 90

Մակրոնը խիստ դիրք կբռնի Brexit-ի հարցում

Ֆրանսիայի նախագահ ընտրված Էմանուել Մակրոնը մտադիր է խիստ մոտենալ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացի հարցին: Այդ մասին հայտարարել է հանրապետության նոր ղեկավարի խորհրդական Ժան Պիզանի Ֆեռին:

Նա BBC-ին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ Մակրոնը կլինի «խիստ և պահանջկոտ գործընկեր», բայց չի պահանջի «պատժել» Մեծ Բրիտանիային:

Միևնույն ժամանակ պաշտոնյան ասել է. «Չեմ կարծում, թե ինչ-որ մեկը շահագրգռված է կոշտ Brexit-ի հարցում»:

Նրա խոսքով՝ «բոլորի շահերից է բխում» կայուն տնտեսական, գիտական կապերի և անվտանգության բնագավառում կապերի պահպանումը Եվրամիության և Մեծ Բրիտանիայի միջև՝ տնտեսական բարգավաճման վիճակը պահպանելու համար, որը գոյություն ունի»: «Մենք պետք է նոր հարաբերություններ կառուցենք»,- ընդգծել է Պիզանի Ֆեռին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: