Բրիտանացի դերասանուհի Էմմա Ուոթսոնը, որը կատարել է գլխավոր դերը «Գեղեցկուհին և հրեշը» մյուզիքլ-ֆիլմում, շահել է MTV հեռուստաալիքի վարկածով կինոյի լավագույն դերասանի կոչումը չեզոք գենդերային անվանակարգում: Այս մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը:
Այս տարվանից հեռուստաալիքը հրաժարվել է անվանակարգերը տղամարդկանց ու կանանց համար բաժանելուց: Ուոթսոնի մրցակիցներն էին ավստրալացի Հյու Ջեքմանը («Լոգան») և շոտլանդացի Ջեյմս Մաքեվոյը («Սփլիթ»):
Նշվում է, որ ռեժիսոր Բիլ Քոնդոնի «Գեղեցկուհին և հրեշը» կինոնկարը ճանաչվել է նաև տարվա ֆիլմ:
Կինոյի և հեռուստատեսության բնագավառում MTV-ի մրցանակի (MTV Movie & TV Awards) հանձնման 26-րդ արարողությունը տեղի էԷ ունեցել մայիսի 7-ին Լոս Անջելեսում: Պարգևը գոյություն ունի 1992 թվականից: Տարբեր կատեգորիաների հաղթողներին ընտրում են MTV-ի կայքում ինտերնետ-օգտատերերի քվեարկության միջոցով: Միջոցառումը, որպես կանոն, կազմակերպվում է զավեշտական տեսանկյունով և ծաղրանմանում է «Օսկար» մրցանակը: