Բրազիլիայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարն աջ ձեռքին նոր դաջվածք է արել որդու՝ Դավիդ Լուկկեի պատվին:
Տղան հիմա 5 տարեկան է, և բրազիլացի ֆուտբոլիստի միակ որդին է:
Դավիդ Լուկկեն լույս աշխարհ է եկել, երբ Նեյմարն ամուսնացած էր Կառոլինա Դանտասի հետ, որից կատալոնական ակումբի ֆուտբոլիստն արդյունքում բաժանվել է:
Հիշեցնենք՝ ընթացիկ մրցաշրջանում Նեյմարն Իսպանիայի առաջնության 28 հանդիպման է մասնակցել, դարձել է 10 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:
armsport.am