Հայաստանն անցավ «Եվրատեսիլ 2017»-ի եզրափակիչ (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Հայաստանն անցավ «Եվրատեսիլ 2017»-ի եզրափակիչ

Երոկ ավարտվեց «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ համերգը, որի ընթացքում 16-րդ համարի ներքո հանդես եկավ Հայաստանը ներկայացնող Արծվիկը։

Նա փայլուն կատարեց իր Fly With Me երգը՝ արժանանալով ժյուրիի և հանդսատեսի դրական գնահատականին, ինչի արդյունքում Հայաստանն անցավ մրցույթի եզրափակիչ։

Բացի Հայաստանից, առաջին կիսաեզրափակիչում ելույթ ունեցավ ևս 17 երկրի ներկայացուցիչ՝ Շվեդիա, Վրաստան, Ավստրալիա, Ալբանիա, Բելգիա, Մոնտենեգրո, Ֆինլանդիա, Ադրբեջան, Պորտուգալիա, Հունաստան, Լեհաստան, Մոլդովա, Իսլանդիա, Չեխիա, Կիպրոս, Սլովենիա, Լատվիա, որոնցից եզրափակիչ անցան՝ Բելգիան, Կիպրոսը, Ավստրալիան, Լեհաստանը, Մոլդովան, Շվեդիան, Պորտուգալիան, Հունաստանը, Ադրբեջանը:

Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 11-ին, իսկ եզրափակիչ համերգը՝ մայիսի 13-ին։