Մայիսի 9-ին Մասիս քաղաքում անցկացվեց ռետրո-մեքենաների ցուցահանդես (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մայիսի 9-ին Մասիս քաղաքում անցկացվեց ռետրո-մեքենաների ցուցահանդես

Մայիսի 9-ին Մասիս քաղաքում անցկացվեց ռետրո մեքենաների ցուցահանդես: Ներկայացված էին Հայաստանի տարբեր քաղաքներից (Գյումրի, Վանաձոր և այլն) հատուկ տոնական օրվա առիթով Մասիս ժամանած պատերազմական և հետպատերազմական տարիների ավելի քան 20 մոդելի մեքենա:

Բոլոր ռեստավրացված ռետրո մեքենաները գտնվում էին աշխատանքային վիճակում և կատարեցին պատվավոր պտույտ քաղաքի կենտրոնական հրապարկում:

Միջոցառման ընթացքում Մասիս քաղաքի երիտասարդական կենտրոնի մասնակիցները հանդիսատեսին՝ քաղաքի բնակիչներին և հյուրերին ծանոթացրեցին ռետրո-մեքենաների հնարավրությունների, յուրահատկությունների և տեխնիակակն բնութագրիչների հետ: Հյուրերը հնարավրություն ունեցան տեսնել հազվագյուտ մակնիշների մեքենաներ, ինչպես նաև շփվել ցուցահանդեսի մասնակիցների հետ: Մեքենաները հասանելի էին բոլորին և ցանակցողները կարող էին մոտենալ և լուսանկարվել:

Ցուցահանդեսը հնարավորություն էր միավորելու ռետրո-տեխնիկայի սիրահարներին և սեփականտերերին, ովքեր խնամքով պահպանում ու նոր կյանք են տալիս ավտոմեքենաներին



Նման նյութեր