
Իտալական «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին պաշտոնանկ է արվել:
Այս մասին գրում է Eurosport-ը: Պիոլիի ազատումը կապված է թիմի անհաջող ելույթների հետ: Միլանը ներկայացնող ակումբը վերջին 7 խաղում հաղթանակ չի տոնել: Սերիա Ա-ում «Ինտեր»-ը մրցաշրջանի ավարտից հետո 3 տուր առաջ ունի միայն 56 միավոր և 7-րդ տեղում է:
Պիոլին «Ինտեր»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2016 թվականի նոյեմբերին` փոխարինելով Ֆրանկ դե Բուրիին: