Լիտվան 45 կմ երկարությամբ արգելափակոց կկառուցի ՌԴ-ի հետ սահմանին
Advertisement 1000 x 90

Լիտվան 45 կմ երկարությամբ արգելափակոց կկառուցի ՌԴ-ի հետ սահմանին

ՌԴ-ի Կալինինգրադի մարզի հետ սահմանին 45 կիլոմետր երկարությամբ արգելափակոցի կառուցումը Լիտվայի վրա կնստի 1,335 միլիոն եվրո: Ինչպես հայտնել է բալթյան հանրապետության Պետական սահմանի պահպանության ծառայությունը, այս գումարի պայմանագիր է ստարագրվել աշխատանքների կատարման կապալառուի հետ:

«Շինարարության համար անհրաժեշտ միջոցները հատկացվում են պետական բյուջեից»,- նշել է գերատեսչությունը: Պլանի համաձայն՝ արգելափակոցը պետք է կառուցվի մինչև ընթացիկ տարվա վերջը:

Կալինինգրադի մարզի հետ սահմանի ցամաքային հատվածում Լիտվան որոշել է կառուցել երկու մետր բարձրությամբ լարափակոց՝ էլեկտրոնային վերահսկողության լրացուցիչ միջոցներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 



Նման նյութեր