Նորածինների ստամոքս 3 ժամը մեկ խողովակի միջոցով 7 մլ կաթ է լցվում. armtimes.com
Advertisement 1000 x 90

Նորածինների ստամոքս 3 ժամը մեկ խողովակի միջոցով 7 մլ կաթ է լցվում. armtimes.com

Մայիսի սկզբին Երևանում լույս աշխարհ եկած հնգյակից երեք երեխաների վիճակն անփոփոխ է, նրանք շնչառական օժանդակություն են ստանում և կերակրվում են նվազագույն չափով:

«Վիճակի վատացում չի նկատվում, բայց իրենք դեռ մեկ շաբաթական են, նման երեխաների բուժումը լավագույն դեպքում երկու ամիս է տևում: Հեռուն գնացող որևէ կանխատեսում առայժմ չենք կարող անել: Այս պահին կայուն է վիճակը, իրենք դեռ շնչառական օժանդակություն են ստանում, դեռ թթվածնի կարիք ունեն, դեռ շատ մինիմալ ինտերալ կերակրում են ստանում: Պատկերացրեք, յոթ միլիլիտր կաթ է լցվում բալիկի ստամոքսը` երեք ժամը մեկ: Նրանք ծծման, կլման ռեֆլեքսներ չունեն, շատ փոքր են: Այսինքն` դա դեռ շատ վաղ է լավ լինելու համար: Դեռ բուժման երևի տասը տոկոսն է կատարվել»,- ասաց ՀՀ գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանը` ընդգծելով, որ առանձին փուլերում բուժումն իրականացվում է հարյուր տոկոսով:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ երեխաներից երկուսը պետք է շնչեն առանց շնչառական սարքի: Այս առնչությամբ Մազմանյանը պարզաբանեց. «Ապարատները տարբեր են: Կա ինվազիվ, շատ ագրեսիվ արհեստական շնչառության, երբ ինկուբացիոն խողովակը մտնում է թոքերի մեջ և ապարատն է փչում դրական ճնշումով: Դա ուղղակի կատարվում է ծանր վիճակում, կյանք փրկելու նպատակով: Կա ոչ ինվազիվ շնչառական թերապիա, երբ քթով են ճնշում տալիս, բալիկը ինքն է շնչում, բայց քթին ստանում է թթվածին»:

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում գտնվող երկու աղջիկների վիճակը գնահատվում է կայուն ծանր, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի նորածնային վերակենդանացման բաժանմունքում գտնվող տղայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:

Հիշեցնենք, որ նորածին հնգյակից երկուսը մահացել են շաբաթ և կիրակի օրերին:

armtimes.com



Նման նյութեր