Պուտինին առաջարկվել է քիչ երեխա ունենալու համար հարկ սահմանել
Advertisement 1000 x 90

Պուտինին առաջարկվել է քիչ երեխա ունենալու համար հարկ սահմանել

ՌԴ Ժողովրդագրության, ներգաղթի և տարածաշրջանային զարգացման ինստիտուտի ղեկավար Յուրի Կրուպնովը նախագահ Վլադիմիր Պուտինին ուղարկել է «Բազմազավակ ընտանիքների կարգավիճակի մասին» դաշնային օրենքի կոնցեպտի նախագիծը, գրում է «Известия» թերթը:

Նախագծում առաջարկվում է Ռուսաստանում քիչ երեխա ունենալու համար հարկ սահմանել: Փաստաթուղթը նաև նախատեսում է երեխաների դաստիարակության գործունեության հավասարեցումն աշխատանքային փորձին, ինչպես նաև՝ բազմազավակ ընտանիքներին ենթակառուցվածքներով հողատարածքի անվճար տրամադրման իրավունք:

Այդ օրենքը հարկավոր է բազմազավակ ընտանիքների աջակցության համար, որոնք Ռուսաստանում կազմում են 6,5 տոկոս: Օրենքի նախագծի նպատակը մինչև 2030 թվականը բազմազավակ ընտանիքների կարգավիճակը սկզբունքորեն փոխելն է:

Փաստաթղթում քիչ երեխաներ ունենալու համար նախատեսվում է հատուկ հարկ, որի չափը, սակայն, դեռ չի նշվում:

 



Նման նյութեր