Դաշնակահար Շտեֆան Գրաֆ Ֆոն Բոթմերը հանդես կգա Երևանում
Advertisement 1000 x 90

Դաշնակահար Շտեֆան Գրաֆ Ֆոն Բոթմերը հանդես կգա Երևանում

Հայաստանում Գերմանիայի դեսպանության և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ մայիսի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ կունենա գերմանացի դաշնակահար Շտեֆան Գրաֆ ֆոն Բոթմերը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից`համերգային ծրագրի ընթացքում Բոթմերի կատարումների ներքո կցուցադրվի գերմանական ֆիլմարտադրության գլուխգործոց «Մետրոպոլիս» համր ֆիլմը, որը նկարահանվել է 1927 թվականին:

Շտեֆան Գրաֆ ֆոն Բոթմերը «համր ֆիլմ+երաժշտություն» ժանրի գերմանացի ամենահայտնի ներկայացուցիչներից է, ով ելույթներով հանդես է եկել աշխարհի տարբեր ծայրերում: