Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը թողարկել են մանկական հագուստի համատեղ հավաքածու, որն ստացել է Kids Supply անվանումը: Շարքը նվիրված է կալիֆոռնիական Քալաբասաս քաղաքին, որտեղ Քարդաշյանն անցկացրել է իր մանկությունը: Այդ մասին հայտնել է The Manrepeller-ը:
«Ես ու կինս միանգամայն տարբեր կերպ ենք պատկերացնում մանկական զգեստապահարանն ու ոճն՝ ընդհանրապես: Մեզ համար դժվար Էր փոխզիջում գտնելը»,- ասել է Ուեսթը: Հավաքածուում տեղ են գտել գոտիով լայն բլուզները, տաբատները, զգեստները, գլխի զարդարանքները և այլ իրեր: