12 հազար մարդ է տուժել Չինաստանի Սինցզյանի շրջանում տեղի ունեցած երկրաշարժից
Advertisement 1000 x 90

12 հազար մարդ է տուժել Չինաստանի Սինցզյանի շրջանում տեղի ունեցած երկրաշարժից

Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում մայիսի 11-ին տեղի ունեցած 5,5 մագնիտուդով երկրաշարժի հետևանքներից տուժել են շուրջ 12 հազար տեղացի բնակիչներ, տեղեկացնում է Սինհուա գործակալությունը:

Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 05:58-ին (Երևանի ժամանակով ժամը 01:58-ին) Քաշգարի օկրուգի Թաշկուրգան-Տաջիկական ինքնավար շրջանում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր 8 կմ խորության վրա:

Երկրաշարժի հետևանքով ավերվել է 1520 շինություն: Տեղի իշխանությունները տուժած շրջաններից տարհանել են 9,2 հազար մարդու: Երկրաշարժի զոհ է դարձել առնվազն ութ հոգի, ևս 23-ը վերքեր են ստացել: Ներկայում շարունակվում են երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքները:

Ինչպես հայտնել է ՌԻԱ Նովոստին, երկրաշարժի գոտում գրանցվել են տասնյակ հետցնցումներ:

 



Նման նյութեր