«Տանկ ա՝ հերն էլ, անիծած, ի՞նչ ա եղել». Դավիթ Բաբայան. armtimes.com
Advertisement 1000 x 90

«Տանկ ա՝ հերն էլ, անիծած, ի՞նչ ա եղել». Դավիթ Բաբայան. armtimes.com

Հակառակորդի զրահատեխենիկայի տեղաշարժը հոգեբանական արտահայտության մի ձեւ է: armtimes.com-ի հետ զրույցում այսպես է արձագանքել ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով երեկ հակառակորդի կողմից Թափկարակոյունլու-Թալիշ ուղղությամբ կատարած զրահատեխնիկայի (շուրջ 10 տանկ) տեղաշարժին:

Ապրիլյան պատերազմից հետո սա առաջի՞ն դեպքն է, որ հակառակորդը տանկեր է տեղաշարժում:

– Իհարկե՝ ոչ: Իրենք նաեւ զորավարժություններ էին վերջերս կատարում: Նման տեղաշարժեր երբեմն լինում են:

Պարբերաբա՞ր:

– Պարբերական բնույթ այն առումով, որ տեխնիկա ունեն պետք է տեղաշարժեն, այդ տեխնիկան չի կանգնելու չէ՞ իր տեղը: Հետեւաբար՝ պետք չի սա ողբերգական ինչ-որ մի բան դիտել եւ, ըստ այդմ, ընկնել խուճապի մեջ: Տեխնիկա է, տեղաշարժել, տեղաշարժել են, հիմա ի՞նչ անենք: Ամեն անգամ իրենք ինչ-որ նպատակների հասնում են: Մի քանի տանկ են տեղաշարժել՝ այստեղ-այնտեղ, ողջ հասարակությունը դրա մասին խոսում է, անհարմար չէ՞, ինչի՞ համար: Պետք է հասկանալ, որ նման բաներով նրանք փաստորեն փորձում են ծաղրել մեզ: Տանկ ա՝ հերն էլ, անիծած, ի՞նչ ա եղել:

Իրավիճակը սահմանին հիմա ինչպե՞ս է:

– Ամենօրյա, որեւէ նոր զարգացում կամ առավելեւս անհանգստացնող ինչ-որ երեւույթներ չկան: Սրա հիմնական նպատակն այն է, որպեսզի հանրությանը նորից հոգեբանական ճնշումների ենթարկեն: Ամոթ է, որ մենք սկսում ենք դրա մասին մտածել, խոսել ինչ-որ անկապ շարժերի մասին: Մեր բանակը միշտ էլ պատրաստ է ցանկացած պահին կանգնել սահմանների պաշտպանությանը: Տարօրինակ բան չկա, որ իրենք տեխնիկա են շարժում՝ բերում-տանում:



Նման նյութեր