Իսրայելի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Օֆեր Էյնին Պաղեստինի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ջիբրիլ Ռաջուբին առաջարկել է «հաշտության հանդիպում» անցկացնել,- տեղեկացնում է «Р-Спорт»-ը:
Նշվում է, որ Ռաջուբը դեռ չի արձագանքել այդ առաջարկին:
«Եկեք Պաղեստինի և Իսրայելի ֆուտբոլի հավաքականների միջև ընկերական հանդիպում անցկացնենք: Այդ խաղը կանվանենք «հաշտության հանդիպում»: Խաղի ողջ հասույթը կտրամադրենք Պաղեստինում և Իսրայելում ֆուտբոլային դպրոցներ կառուցելուն: Եկեք ֆուտբոլն օգտագործենք մարդկանց միավորելու համար»,- նշել է Էյնին Բահրեյնում կայացած ՖԻՖԱ-ի 67-րդ նիստի ժամանակ:
Այսպիսով, այս հանդիպումը կարող է ազդարարել մերձավորարևելյան խաղաղության գործընթացի սկիզբը, գործընթաց, որը արդեն շուրջ 66 տարի հանգիստ չի տալիս առաջին հերթին տարածաշրջանի երկրներին և նրա բնակիչներին:
Նշենք, որ Պաղեստինի և Իսրայելի միջև զինված հակամարտությունը շարունակվում է մինչ օրս:
armsport.am