Սոցցանցերում Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների էջերի միջոցով նախորդ շաբաթ դիմել է 117 քաղաքացի
Advertisement 1000 x 90

Սոցցանցերում Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների էջերի միջոցով նախորդ շաբաթ դիմել է 117 քաղաքացի

Սոցիալական ցանցերում Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների էջերում և էլեկտրոնային հասցեներով մայիսի 2-6-ն ստացվել է 117 նամակ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, որի հաղորդագրության մեջ նշված է.

Մայիսի 2-6-ը Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերում և էլեկտրոնային հասցեներով ստացվել է 117 նամակ:

Ընթացիկ շաբաթվա սկզբի տվյալներով դրանցից 80-ին տրվել էր համապատասխան լուծում, իսկ 37-ն ընթացքի մեջ էր:

Հարցերի մեծ մասը վերաբերել է աղբահանության, կոմունալ բնագավառի այլ ուղղությունների, ինչպես նաև բարեկարգման և սոցիալական  ոլորտներին:

Օգտատերերը մի շարք հարցեր են հղել նաև քաղաքապետարանի աշխատակազմի գործունեության վերաբերյալ, ինչպիսիք են՝ «Թեժ գծի» հեռախոսահամարները, քաղաքացիների ընդունելությանը մասնակցելու, քաղաքապետարանին դիմում ներկայացնելու ձևաչափերը:

Հիշեցնում ենք, որ մեր համաքաղաքացիները կարող են էլեկտրոնային տարբերակով իրենց առաջարկները, դիտարկումներն ու խնդիրներն ուղղել Երևանի քաղաքապետարան սոցիալական ցանցերի էջերի միջոցով` «Ֆեյսբուք»-ում /FB/Yerevanmunicipality/ և «Թվիթեր»-ում /@evnmunicipality/, ինչպես նաև [email protected] էլեկտրոնային հասցեով կամ օգտվել «Թեժ գիծ» ծառայությունից՝ 011-514-000 հեռախոսահամարով: