
Եկատերինբուրգի «Ուրալ»-ի և Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը որակազրկվել է Ռուսաստանի գավաթի խաղարկության 6 խաղով: Ինչպես փոխանցում է «Սպորտ-Էքսպրես»-ը, բացի Մանուչարյանից առավելագույն պատժի են արժանացել նաև նրա թիմակից Արտյոմ Ֆիդլերն ու «Լոկոմոտիվ»-ի հարձակվող Արին:
Այս ֆուտբոլիստների մասնակցությամբ ծեծկռտուք էր տեղի ունեցել Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ «Լոկոմոտիվ» – «Ուրալ» հանդիպման վերջնամասում:
Որակազրկումը չի տարածվելու Ռուսաստանի առաջնության հանդիպումների վրա: