Մեսրոպ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Կրկեսի արտիստը ՀՀ կառավարության անդամներին ցույց է տալիս իր ուժը. վերցնում է կիտրոնը, ափի մեջ ճզմելով՝ մի բաժակ հյութ քամում, ապա դիմում ներկաներին.
– Ով կարողանա էս լիմոնից գոնե եւս մի կաթիլ քամի՝ 1000 դոլար պարգեւ կստանա:
Ներկաներից լղարիկ մեկը մոտենում է, վերցնում նույն ճզմած լիմոնն ու եւս երկու բաժակ հյութ քամում:
Կրկեսի արտիստը զարմացած դիմում է նրան
– Դուք ո՞վ եք…
– Վարդան Հարությունյան, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ…
Բարի լույս, Հայություն»: