Կիևում որոշվել են «Եվրատեսիլ2017»-ի եզրափակիչի ևս մեկ տասնյակ մասնակիցները:
Երկրորդ կիսաեզրափակիչում քվեարկության արդյունքներով եզրափակիչի ուղեգրեր են ստացել Բուլղարիայի, Խորվաթիայի, Բելառուսի, Հունգարիայի, Դանիայի, Իսրայելի, Ռումինիայի, Նրովեգիայի, Նիդեռլանդների և Ավստրիայի ներկայացուցիչները: Առաջին կիսաեզրափակիչը տեղի է ունեցել մայիսի 9-ին:
Առաջին ֆինալիստներն են դարձել Հայաստանի, Մոլդովայի, Ադրբեջանի, Հունաստանի, Շվեդիայի, Պորտուգալիայի, Լեհաստանի, Ավստրալիայի, Կիպրոսի և Բելգիայի ներկայացուցիչները:
Բացի նրանցից, եզրափակիչին կմասնակցեն Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչները, որոնք այդ իրավունքից օգտվում են որպես մրցույթի հիմնադիր երկրների ներկայացուցիչներ, ինչպես նաև Ուկրաինայի ներկայացուցիչը՝ որպես ընդունող երկրից մրցույթի մասնակից: