Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր թերթի ինտերնետային կայքի գլխավոր խմբագիրը
Advertisement 1000 x 90

Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր թերթի ինտերնետային կայքի գլխավոր խմբագիրը

Թուրքիայի ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի ինտերնետային կայքի գլխավոր խմբագիր Օղուզ Գյուվենը ձերբակալվել է: Այս մասին հայտնում է թուրքական Diken լրատվամիջոցը: Իր ձերբակալման մասին Գյուվենը հայտնել է թվիթերյան միկրոբլոգի միջոցով: Թե որն է ձերբակալման պատճառը, չի հաղորդվում:

2016 թվականի հոկտեմբերի 31-ին թուրքական իրավապահ մարմինները գործողություն են իրականացրել «Ջումհուրիեթ»-ի աշխատակիցների նկատմամբ` խուզարկելով նրանց տներն ու առգրավելով համակարգիչները:

Ձերբակալվել, ապա կալանավորվել էր 13 մարդ, այդ թվում և պարբերականի գլխավոր խմբագիր Մուրադ Սաբունջուն: Ընդդիմադիր պարբերականի լրագրողների դեմ գործողությունն իրականացվել է «ահաբեկչական խմբավորման անդամ չլինելով խմբավորման անունից գործողություն ծավալելու» մեղադրանքով:



Նման նյութեր