Դանիել Աղազարյանն այն սփյուռքահայերից է, որոնք իրենց լուռ և նշանակալի ներդրումն են կատարում հայաստանյան կյանքում:
Շուտով կլրանա իր տիկնոջ՝ Անուշ Բաղդասարյանի մահվան 2-րդ տարելիցը:
Տիկնոջ հիշատակի համար պարոն Դանիելը «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը նվիրաբերել է գումար՝ շահառու երեխաներին մատուցվող ամենօրյա սննդի ծախսերը հոգալու համար:
Կարիքավոր մարդկանց օգնելն ամենալավ ձևերից մեկն է՝ հիշելու և պատվելու մեր սիրելի անցավորներին:
Թող այս օրինակը «վարակիչ» լինի բոլորիս համար:
asekose.am