Ուկրաինայում ավարտվեց «Եվրատեսիլ 2017» մրցույթը։ Ժյուրիի և հեռուստադիտողների քվերակությամբ հաղթեց պորտուգալացի Սալվադոր Սոբրալը։ Երգը գրավեց ունկնդիրներին և հաղթանակ գրանցեց։ Այս տարի ժյուրիի և հեռուսադիտողների կարծիքները համընկան։ Երկրորդ տեղում Բուլղարիան է, երրորդը`Մոլդովան։ Հայաստանը ժյուրիի կողմից ստացավ 58 միավոր, հեռուստադիտողների կողմից` 79 միավոր։ Ընդհանուր առմամբ` Հայաստանի պատվիրակ Արծվիկը Fly with me երգով ստացավ 137 միավոր, զբաղեցնելով 18 հորիզոնականը։ Սա ամենացածր հորիզոնականն է, որ մինչև օրս զբաղեցրել է Հայաստանը` եզրափակիչ անցնելու դեպքում։
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ