Աստանայի բնակչուհի Նեսպկուլ Ույաբաևան իր տունը փրկելու համար, որը ենթակա է ապամոնտաժման, տան պատերին փակցրել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի լուսանկարները: Կնոջ կարծիքով այդ 91 նկարները կկանգնեցնի շինարարներին, իսկ չինովնիկները Աստըծուց չեն վախենում, բայց Նազարբաևից վախենում են:
Այդ տանն ապրում է 7 հոգի, որոնք, տունը քանդելու դեպքում կհայտնվեն փողոցում, քանի որ տրվելիք փոխհատուցումը չի բավականացնի նոր տուն գնելու համար:
Նազարբաևը՝ ինքը, հրամայել է մաքրել քաղաքի կենտրոնը հնամենի տներից, հավելելով, որ երեսը մաքրել եք, իսկ հետույքը բաց թողել:
Հուսանք, որ նախագահը կօգնի բազմանդամ ընտանիքին:
currenttime.tv
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը