«Տղա ըլնեիր՝ կտայի մռութդ կջարդեի, նոր կիմանայիր». Հանձնաժողովի անդամը՝ «Առավոտի» լրագրողին. aravot.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Տղա ըլնեիր՝ կտայի մռութդ կջարդեի, նոր կիմանայիր». Հանձնաժողովի անդամը՝ «Առավոտի» լրագրողին. aravot.am

Ինչպես տեղեկացրել ենք, Մալաթիա-Սեբաստիա համայնքում 7/46 ընտրատեղամասում մեր տեսախցիկն արձանագրել է բաց քվեարկության բազմաթիվ դեպքեր: Ընտրողները քվեարկելուց հետո քվեաթերթիկը ցուցադրում էին քվեատուփի կողքին նստած հանձնաժողովականներին, մասնավորապես, «Հայկական վերածնունդ» կուսակցության հանձնաժողովի անդամ Արայիկ Գևորգյանին:

Մի ընտրող էլ, երբ բերեց քվեաթերթիկը բաց տվեց տվյալ հանձնաժողովականին, նա փոխանակ կարգն ասելու և ընտրողին նորից քվեախուց ուղարկելու, ինքը քվեաթերթիկը ընտրողի փոխարեն դրեց ծրարի մեջ և գցեց քվեատուփը: Մենք հրավիրեցինք հանձնաժողովի նախագահի ուշադրությունը, նա ընտրողին սաստեց՝ առաջին անգա՞մ եք ընտրության, ինչի՞ եք բաց քվեարկում:

Մեծահասակ մարդը վստահեցրեց, որ առաջին անգամ է իր կյանքում ընտրում: Հանձնաժողովի ՕԵԿ-ական անդամը արդարացնում էր՝ ասելով, թե «մարդը շշկռվել ա»:

Միջամտեց «Ելքի» վստահված անձը: Սկսեց վիճաբանություն: Հանձնաժողովի նախագահը կարգի հրավիրեց.

«Մի՛ վերցրու քո ձեռքով քվեաթերթիկը դիր մեջը, ասա՝ գնա էն կողմ դիր»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am



Նման նյութեր