Բեքհեմը կնոջը հանդիպելու 20-ամյակի առթիվ նրան 10 մլն դոլարանոց կղզի կնվիրի
Advertisement 1000 x 90

Բեքհեմը կնոջը հանդիպելու 20-ամյակի առթիվ նրան 10 մլն դոլարանոց կղզի կնվիրի

Անգլիական ֆուտբոլի լեգենդ Դևիդ Բեքհեմը մտադիր է կնոջը՝ հայտնի դիզայներ Վիկտորիա Բեքհեմին առաջին անգամ հանդիպելու 20-ամյակի առթիվ ինքնատիպ նվեր մատուցել:

Ինչպես նշում է «The Daily Mail»-ը, մարզիկը պատրաստվում է կնոջ համար Կարիբյան ծովում գտնվող մասնավոր կղզիներից մեկը գնել՝ դրա համար վճարելով մոտ 10 մլն դոլար:

Նշենք, որ վերջին հարցազրույցներից մեկում Վիկտորիա Բեքհեմը խոստովանել էր, որ բախտավոր է Դևիդի պես ամուսին ունենալու համար:

Աղբյուրը մանրամասնում է, որ երիտասարդ ֆուտբոլիստն ապագա կնոջը հանդիպել է 1997թ.՝ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղից հետո: Դրանից 2 տարի անց զույգն ամուսնացել է: Այժմ Դևիդ և Վիկտորիա Բեքհեմներն ունեն 4 երեխա: