Եմենի մայրաքաղաքում արտակարգ դրրություն է հայտարարված խոլերայի պատճառով
Advertisement 1000 x 90

Եմենի մայրաքաղաքում արտակարգ դրրություն է հայտարարված խոլերայի պատճառով

Եմենի մայրաքաղաք Սանայում, որը գտնվում է հուսի ապստամբների վերահսկողության ներքո, արտակարգ դրություն է հայտարարված խոլերայի բռնկման պատճառով, տեղեկացնում է BBC-ին:

Եմենի առողջապահության նախարարությունը միջազգային հումանիտար կազմակերպություններին հորդորել է երկրին օգնություն ցույց տալ խոլերայի համաճարակի դեմ պայքարելու համար:

Եմենի առողջապահության համակարգը, որը խիստ տուժել է ռազմական գործողություններից, չի կարող հաղթահարել համաճարակը, հավելել են նախարարությունում:

Մայիսի 11-ին ՄԱԿ-ում հայտնել են, որ վերջին ժամանակներս Եմենում խոլերայից 51 մարդ է մահացել:

«Կարմիր խաչի» տվյալներով՝ մայիսի 14-ի դրությամբ մահացածների թիվը հասել է 115-ի:

Ենթադրվում է, որ վարակվածների թիվը կազմում է 2,7 հազարից մինչև 8,5 հազար:

Եմենում շարունակվում է պատերազմը հուսի ապստամբների, որոնց աջակցում է Իրանը, և կառավարական բանակի միջև, որն ստանում է Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի աջակցությունը:

Հակամարտության ընթացքում, որն սկսվել է 2014 թվականին, երկրում դադարել է աշխատել առողջապահության հիմնարկների մոտ կեսը: Շուրջ 7,6 միլիոն մարդ ապրում է այն մարզերում, որտեղ մաքուր խմելու ջրից օգտվելու հնարավորություն չկա:



Նման նյութեր