Կրթաթոշակ ՀՀ քաղաքացիների համար՝ Մոսկվայի միջազգային հարաբերություննների պետական ինստիտուտում մագիստրոսական ծրագրով սովորելու համար 2017
Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի հայ շրջանավարտների ակումբը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ ՀՀ քաղաքացիների համար։ Կրթաթոշակի մրցույթին կարող են մասնակցել այն ՀՀ քաղաքացիները, ովքեր 2017 թվականին ընդունվելու են ՌԴ ԱԳՆ-ի Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի հետևյալ առկա մագիստրոսական ծրագրերից որևէ մեկը․
- միջազգային հարաբերություններ,
- քաղաքագիտություն,
- արտասահմանյան տարածաշրջանագիտություն,
- տնտեսագիտություն,
- ֆինանսներ և վարկային գործ,
- մենեջմենթ,
- հանրային և քաղաքային կառավարում,
- առևտրային գործ,
- իրավագիտություն,
- լրագրություն,
- մանկավարժություն,
- լեզվաբանություն,
- սոցիոլոգիա,
- գովազդ և հանրային կապեր։
Դիմելու ընթացակարգը
Կրթաթոշակի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել հետևյալ փաստաթղթերը․
- ինստիտուտ ընդունման հավաստագիրը,
- CV,
- ուղեկցող նամակ։
Դիմումներն ընդունվում են մինչև 2017 թ․ սեպտեմբերի 1-ը։
ՄՀՄՊԻ մասին
Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը, ՄՄՀՊԻ (ռուս.՝ Московский государственный институт международных отношений, МГИМО), Ռուսաստանի առաջատար բուհերից մեկն է, որը մասնագետներ է պատրաստում 12 կրթական ծրագրերով, այդ թվում նաև՝ միջազգային տնտեսական հարաբերություններ, միջազգային հարաբերություններ, տարածաշրջանագիտություն, միջազգային իրավունք, քաղաքագիտություն, պետական կառավարում, լրագրողություն, հանրային կապեր, էկոնոմիկա և առևտրային գործ։ Իրավաբանական ուղղությամբ ՄՄՀՊԻ-ն մտնում է ռուսական բուհեր այսպես կոչված «մեծ եռյակի» մեջ: Բուհի կազմի մեջ են մտնում ութ ֆակուլտետ և վեց ինստիտուտ, ինչպես նաև գործում է սպաների՝ ռազմական լեզվաբանների պատրաստող ռազմական ամբիոն: Բուհը հիմնադրվել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության կողմից։