Վետերան Բրայսոն Հեյսը՝ 1944 թվականին Նորմանդիայում դաշնակիցների զորքերի ափհանման մասնակիցը, դարձել է աշխարհում ամենատարեց սքայդավերը: Բրիտանացին, որն այժմ 101 տարեկան և 38 օրական է, պարաշյուտով թռիչք է կատարել բարեգործական նպատակով: Այս մասին հայտնել է The Guardian-ը:
Միացյալ Թագավորության կապի զորքերի կրտսեր կապրալը մայիսի 14-ին Անգլիայի հարավ – արևմուտքի Դևոնի կոմսությունում պարաշյուտով թռել է ավելի քան 5 հազար մետր բարձրությունից՝ իր ընտանիքի երեք սերունդների ներկայացուցիչների հետ: Նրանցից ամենափոքրը՝ ծոռ Սթենլին, 16 տարեկան է, իսկ ամենատարեցը՝ որդին՝ Բրայանը՝ 74 տարեկան:
Վայրէջք կատարելուց հետո Հեյսը հայտարարել է, որ «իրեն զգում է երանության գագաթնակետին» և անհամբերությամբ է սպասում հաջորդ թռիչքներին:
Հեյսը գերազանցել է կանադացի Արման Ժանդրոյին պատկանող ռեկորդը, որը 2013 թվականին նման թռիչք է կատարել է 101 տարեկան և երեք օրական հասակում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: