Հայաստանի խճուղային հեծանվավազքի մեծահասակների առաջնությանը կմասնակցեն շուրջ 60 մարզիկ
Advertisement 1000 x 90

Հայաստանի խճուղային հեծանվավազքի մեծահասակների առաջնությանը կմասնակցեն շուրջ 60 մարզիկ

Մեկնարկում է խճուղային հեծանվավազքի Հայաստանի մեծահասակների առաջնությունը:

Մայիսի 16-18-ը անցկացվելու է խճուղային հեծանվավազքի ՀՀ առաջնությունը, որին մասնակցելու են շուրջ 60 մարզիկ Երևան, Գյումրի, Վանաձոր, Մասիս և Աբովյան քաղաքներից:

Առաջնության մեկնարկային օրը մասնակիցները մրցելու են Էջմիածնից Արմավիր տանող խճուղում, երկրորդ և երրորդ օրերը՝ Արզնի քաղաքի օղակաձև խճուղում:

Առաջնության բոլոր օրերին հեծանվավազքի մեկնարկները տրվելու են ժամը 16:00-ին: