
Մայիսի 15-ին կայացան Հայաստանի Առաջին խմբի առաջնության 26-րդ տուրում «Բանանց-2»-ը սեփական հարկի տակ հաղթեց «Էրեբունիին» 1:0 հաշվով: Խաղի միակ գոլը խփեց Օրբելի Համբարձումյանը:
Այսպիսով, առաջնության ավարտից երկու տուր առաջ «Բանանց-2»-ը դարձավ առաջնության հաղթող:
Տուրի մյուս խաղում «Արարատ-2»-ը հաղթեց «Գանձասար-Կապան-2»-ին` 2:1: Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Գարեգին Կիրակոսյանը: Հյուրերի կազմում աչքի ընկավ Էրիկ Աթայանը: