Մերի Հակոբյանը՝ անսպասելի հաղթանակի և սերիալային նոր դերի մասին
Advertisement 1000 x 90

Մերի Հակոբյանը՝ անսպասելի հաղթանակի և սերիալային նոր դերի մասին

Առաջին մրցանակակիր, «Լավագույն մարմին», «Միսս ֆոտոգենիզմ»՝ ահա այս տիտղոսներով Մերի Հակոբյանը Հայաստան է վերադարձել «Costa Blanca Fashion Week- International Best Male and Female World 2017» մրցույթից:

«Հուզված էի, արժանի մրցակիցներ կային, ովքեր ավելի լավ էին քայլում, բայց բազմիցս շեշտվել է, որ իմ շարմն ու էֆեկտը ոչ ոք չունի:)»,-BRAVO.am-ին ասել է Մերին և հավելել.«Հրավերը ստացել էի Տիգրան Հարությունյանից: Այս մրցույթին Հայաստանը մասնակցում է յոթ տարի շարունակ, մեկ անգամ էլ չորս տարի առաջ ենք կրկին հաղթանակ գրանցել»:

Սա նրա առաջին փորձն էր պոդիումում, ինչպես նշել է՝ երկու ամիս անհատական պարապմունքների է հաճախել, մարզչի հետ կոփել է մարմինը.«Բոլոր մոդելները պրոֆեսիոնալ և արժանի մրցակիցներ էին: Իրենց նայելիս հասկանում էի, որ դեռ աշխատելու տեղ ունեմ: Բայց 10 օրվա մեջ ջանք ու եռանդ չեմ խնայել լավագույնս ներկայանալու համար, ինչն էլ գնահատվեց ժյուրիի կողմից, թեև չէի սպասում»:

Մոդելի կարիերա ծավալելու մասին Մերին պատրաստ է մտածել, եթե հետաքրքիր առաջարկներ լինեն, իսկ այս շրջանում կխաղա նոր՝ «Դեպի վայրէջք» սերիալում. «Նոր դերիս մասին կարող եմ անվերջ խոսել, որովհետև առաջին անգամ դրական կերպար եմ մարմնավորում: Հոգեբանական բարդ կերպար է, որի մասին երազում էի ու կարող եմ անվերջ գունավորել այն, որովհետև շատ հետաքրքիր է»:

Ամբողջությամբ՝ BRAVO.am