Հայազգի Աստրիդ Փանոսյանը, հնարավոր է, ֆրանսիական կառավարությունում նախարար նշանակվի. aysor.am
Advertisement 1000 x 90

Հայազգի Աստրիդ Փանոսյանը, հնարավոր է, ֆրանսիական կառավարությունում նախարար նշանակվի. aysor.am

Հայազգի Աստրիդ Փանոսյանը Ֆրանսիայի աշխատանքի նախարարի ամենահավանական թեկնածուն է։ Այդ մասին Aysor.am-ին տեղեկացրեց Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչ, հասարակական-քաղաքական գործիչ Արման Ավագյանը։

Նրա ներակայացմամբ՝ տիկին Փանոսյանը նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի հավատարիմ և շատ բանիմաց խորհրդականներից մեկն է եղել, երբ Մակրոնը էկոնոմիկայի նախարարի պաշտոնում էր աշխատում։

«Հաշվի առնելով, որ գործազրկությունը համար առաջին խնդիրն է Մակրոնի համար՝ նա՝ որպես աշխատանքի նախարար, պետք է ընտրի կոմպետենտ և վստահելի մարդու՝ իրեն մոտ կանգնած շրջանակից», – նկատեց Ավագյանը։

Ֆրանսիական կառավարության կազմը հայտնի կլինի ամենաուշը երեկոյան։