Ռուսական շոու-բիզնեսի ամենահիշվող զույգը թերևս, 43-ամյա Նատաշա Կորոլյովան և 57-ամյա Իգոր Նիկոլաևն են եղել: Սակայն երգչուհին մինչև հիմա փոշմանում է, որ զուր տեղն է քայքայել Իգորի և նրա համադասարանցի Ելենայի համատեղ կյանքը:
Վերջերս եթեր դուրս եկած «Секрет на миллион» հաղորդմանը մասնակցել է Նատաշան: Այդ հաղորդման ժամանակ երգչուհին շատ գաղտնիքներ է բացահայտել: Պատմել է նաև իր գլխապտույտի պես սիրավեպի մասին՝ Տարզանի հետ: Նա չէր կարող չհիշել Իգոր Նիկոլաևին, – «Իգորը հրաշալի կին ուներ՝ Ելենան: Դպրոցից նրանք միմյանց թև և թիկունք են եղել: Թե ի՞նչ պատահեց, որ եկավ խարիսխ գցեց իմ ափերին… Ես համոզված եմ, որ ուրիշի դժբախտության վրա երջանկություն չես կառուցի, և այդպես էլ եղավ: Լենայի բոլոր արցունքները բումերանգի պես վերադարձան ինձ: Այդ ցավը սեփական մաշկի վրա եմ զգացել», – հաղորդման ժամանակ ասել է Նատաշա Կորոլյովան:
woman.ru