Հայ աստղերից ով ինչքան փող է ծախսել ֆեյսբուքյան լայքերի համար
Advertisement 1000 x 90

Հայ աստղերից ով ինչքան փող է ծախսել ֆեյսբուքյան լայքերի համար

Երեկ կայքերից մեկը հրապարակել է հայտնի աստղերի այս ամսվա ֆեյսբուքյան և ինստագրամյան հաշիվների հետևորդների թվի մասին տեղեկատվություն։ Այն որ մեր շատ աստղեր ինստագրամում շատ հետևողներ ունեն, դա նրանց շնորհքը չէ. երբ նոր էր ինստագրամը սկսում իր գործունեությունը ամեն ինչ շատ հեշտ էր ու բաց։ Սա է միակ պատճառը։ Եկեք համաձայնվեք, որ այլապես անհնար է երգչուհի Նանան ու Լիլիթ Հովհաննիսյանը 200 հազարից ավել հետևորդ ունենային։

Հիմա ուշադրություն դարձնենք ֆեյսբուքյան թվերին։ Համաձայն վերոնշյալ տեղեկատվության՝ Լիլիթ Հովհաննիսյանի պաշտոնական էջը ունի 275 302 հետևորդ ֆեյսբուքում, իսկ Իվետա Մուկուչյանը 121 հազարից քիչ ավել։

Ինչքան էլ հավատանք, որ նրանք սիրված են ու հայտնի, միևնույն է չեք կարող համոզել, որ այդ հետորդների շատերը գիտեն, որ իրենց այս աստղերին հետևում են։

Այժմ անդրադառնանք այս աստղերի լայքերին, իսկ մնացածի հետ կապված հաշվարկները դուք հեշտությամբ կանեք։

Հիմա բացատրեմ։ Ամեն ինչից փող քամող հայերը կարողանում են նույնիսկ ֆեյսբուքյան լայքից փող «քամեն» ու այդ ծառայությունից օգտվում են հիմնականում աստղերը։ Ֆեյսբուքյան հայկական տիրույթում լայքի արժեքը տատանվում է 9-12 դրամ /եթե լայքերի քանակը գերազանցում է 10 հազարը, այլապես՝ 5-9 դրամ մեկ լայքի համար/։

Հիմա կատարենք հեշտ հաշվարկ՝

Ավելի քան վստահ եմ, որ Լիլիթի լայքերը կեսը գնված լայքեր են ու դա ստուգելը դժվար չէ. ուղղակի մտեք էտ լայքերը ու լայքողները էջերը ուսումնասիրեք ու կհասկանաք, որ նրանք նույնիսկ Լիլիթի մասին ոչինչ չգիտեն։

Հիմա արագ հաշվարկով կարելի է ասել, որ Լիլիթ Հովհաննիսյանը այս արդյունքին հասել է ծախսելով 4000 $-ից ավել գումար/եթե հաշվենք իր լայքերի կեսը/, իսկ Իվետան, որ նոր նոր է մեր երկրում ու իր ֆեյսբուքյան էջն էլ այդքան էլ հին չէ, բնականաբար իր լայքերի մոտ 70 տոկոսը գնված են… Այսինքն կարելի է ասել, որ Իվետան մոտ 2000 $ է ծախսել՝ իր էջը լայքաշատ դարձնելու համար։

Չեմ կարող ասել, թե կեղծ ու անիմաստ լայքերը ինչքանով են «տաք պահում» մեր աստղերին ու որքանով են օգնում նրանց կարիերայի աճին, բայց փաստը մնում է փաստ, որ սուտ ու ձևական նկարած լայքերի թիվը իրանց համար օրհասական խնդիր է։

Դե ինչ հարգելի հասարակություն՝ մի հավատացեք բոլոր այն թվերին, որոնք տեսնում եք. ձեզ խաբում են…։

Հ.Գ. Անվիճելի է միայն այն փաստը, որ Նազենի Հովհաննիսյանի լայքերը իսկական են ու «արդար քրտնիքով» վաստակած։

Հեղինակ՝ Արամ Մանուկյան

asekose.am