Չեխիայում օրինապահների կողմից ձերբակալվել է քրեական աշխարհի հետ իր կապերը հերքող «հեղինակություն» և գործարար, Սոչին «նայող», Դեդ Խասանի հետնորդ համարվողը՝ Ռուբեն Թաթուլյանը՝ Ռոբսոնը: Բացի նրանից Կարլովի Վարիում ձերբակալվել են նաև Գայոս Զվիադաձեն՝ Գիա Կուտաիսկին, Գելա Կարդավան՝ Գելա և նրա նորաթուխ սանիկ՝ մոսկվացի Դմիտրի Զաբրոդինը: Նրանց բոլորին տեղափոխել են ժամանակավոր մեկուսարան:
Ռուբեն Թաթուլյանը և Դեդ Խասանը
«Հեղինակություններին» «վերցրել» են Չեխիայի Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի աշխատակիցները: Հայտնի է, որ հավաքի «հովանավորն» է եղել Ռոբսոնը: Ընդ որում, Չեխիա գնալու համար Թաթուլյանը օգտվել է հայկական դիվանագիտական անձնագրից: Վերջինս ջանք չի խնայում, որպեսզի ապացուցի, որ որևէ կապ չունի քրեական աշխարհի հետ: Սակայն լուսանկարները, որոնք տարածվել են ԶԼՄ-ում, համառորեն այլ բանի մասին են խոսում:
Առաջնորդող լուսանկարում՝ Ռուբեն Թաթուլյանը և «օրենքով գող»՝ «Վագոնը»:
Ավելի մանրամասն՝ crimerussia.com կայքում: