Մանչեսթեր Յունայթեդը կդառնա ԱՊԼ-ի առաջին ակումբը, որն աշխատել է 1 միլիարդ ֆունտ ստերլինգ պարգևավճար
Advertisement 1000 x 90

Մանչեսթեր Յունայթեդը կդառնա ԱՊԼ-ի առաջին ակումբը, որն աշխատել է 1 միլիարդ ֆունտ ստերլինգ պարգևավճար

Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» կգերազանցի Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդես գալու համար պարգևավճարների 1 միլարդ ֆունտ ստերլինգի սահմանը:,- գրում է «Daily Mail»-ը:

Պրեմիեր լիգայի ստեղծումից (1992 թվական) մինչև 2016/17թթ. մրցաշրջանի մեկնարկը «կարմիր սատանաները» աշխատել էին 870,3 մլն ֆունտ:

Հաղորդվում է, որ ընթացիկ մրցաշրջանի համար «Մանչեսթեր Յունայթեդը» կստանա 140 մլն ֆունտ ստերլինգ:

Երկրորդ տեղում է «Արսենալը», որը Պրեմիեր լիգայի պատմության ընթացքում ստացել է 842,8 մլն ֆունտ ստերլինգ: Երրորդ և չորրորդ տեղը կիսում են «Լիվերպուլը» և «Չելսին», որոնք աշխատել են 815,4 մլն եվրո:

armsport.am